Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Սեր, խաղաղություն, սրտացավ իշխանություն. շնորհավորում են ֆեյսբուքահայերը

    Սեր, խաղաղություն, սրտացավ իշխանություն. շնորհավորում են ֆեյսբուքահայերը

    Սեր, խաղաղություն, սրտացավ իշխանություն. շնորհավորում են ֆեյսբուքահայերը
    Դեկտեմբեր 31, 2017 18:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հաշված ժամեր անց 2017 թվականը կանցնի պատմության գիրկը: Հայատանում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք իրենց հետագիծը կթողնեն նաեւ հաջորդ տարիների համար: Մի քանի օր է հայաստանյան քաղաքական գործիչները, հասարակական ու մշակույթի ոլորտի մարդիկ շնորհավորական ուղերձներ են հղում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկությունները հիմնականում նույնն են:

    Araratnews.am-ը ներկայացնում է ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի, հասարարական ու մշակութային գործիչների ամանորյա շնորհավորանքները:

    Հայկ Կոստանյան

    Մաղթում եմ բոլորին անսպառ էներգիա իրենց նպատակները իրականացնելու համար և թող ամեն մարդ 2018 թվականին գտնի իր երկրորդ կեսին:

    Զառա Արամյան

    Մաղթում եմ, որ լինի ուրախ, երջանիկ եւ համով տարի:  Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

    Անի Սամսոնյան

    Էնշտեյնն ասում էր՝ բոլորիս մանկուց սովորեցնում են, որ կան բաներ, որոնք հնարավոր չեն։ Բայց միշտ գտնվում է մեկը, ով չգիտի դրա մասին և անում է անհնարինը։
    Սիրելի ընկերներ, ծանոթներ, անծանոթներ մաղթում եմ Ձեզ, որպեսզի 2018-ին ձեր կյանքում անեք անհնարինը։

    Նանե Բագրատունի

    2016 թ. -ին ձեռք բերեցինք ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ, 2017թ-ին՝ կորցրեցինք նրան ֆիզիկապես, բայց ՀԱՑԻ խորհուրդը եթե ամփոփենք կյանքի , կենսականության ու շարունակելիության մեջ , ուրեմն ՀԱՑ ԲԵՐՈՂԸ կյանք պարգևող կամ կյանքի շարունակությունն ապահովողն էր… իսկ նա անազատության մեջ էր…. Ուզում եմ, որ մեր երկիրն ունենա սրտացավ իշխանություն և գիտակից հասարակություն, որ այս օրերին գյուղերում, տնակներում, աղքատության ճիրաններում ապրող ամեն մանուկ ՀԱՑ ունենա՝ արժանապատիվ ՀԱՑ… հենց այդ մանուկներն են մեր շարունակելիությունը….Մեր երկրին սրտացավ իշխանություններ, գիտակից ու պահանջատեր հասարակություն, իսկ ՀՀ քաղաքացուն՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ եմ մաղթում …. թող 2018թ.-ի լինի արժանապատիվ կյանքի տարի….

    Լեւոն Զաքարյան

    Ցանկանում եմ 2018-ին բոլոր ներկա քաղբանտարկյալների հետ միասին հեղափոխություն անենք ու վերջապես սկսենք շենացնել մեր երկիրը:

    Կար Ղուկասյան

    Ըստ իս 20 տարուց ավել է, ինչ Հայաստանում ոչ մի բան դեպի լավը չի փոխվում, իսկ թե փոխվում է, ապա միայն վատը: Վատը ասելով ի նկատի ունեմ այն,որ ամեն տարի ժողովրդի ուսերի բեռը չի թեթևանում՝ ընդհակառակը ավելի է ծանրանում: Չեմ ուզում վատատեսի տպավորություն թողնել` ես լավատեսորեն եմ տրամադրված, որ Հայաստանը մի օր լինելու է զարգացած, իրավական ու ժողովրդավար պետություն: Մարդկանց մաղթում եմ, որ այս տարի իրենց մոտ լինի երջանկություն, խաղաղություն և առանց կորուստների տարի: Եւ թող բոլորը փակեն իրենց վարկերը:

    Հաս  Շիպակցյան

    Թող գալիք տարում բոլոր բացասական բաները դեռ սկիզբ չառած ցնդեն օդում և թող որ ամեն նոր օր նոր սիրո սկիզբ դառնա։

    Վիկա Հարությունյան

    Մի քանի ժամից փոքրիկ թաթիկներով մեր դռները ճանկռող Դեղին շունիկի տարուն անցնելուց առաջ ուզում եմ,որ նախ ձեր մարմնի, հոգուց, շորերից ու օրացույցից թափ տաք 2017-ի աքլորի թողած փոշին ու հետքերը, ձեր սննդակարգից դեպի աղբաման նետեք նրա սիրելի ցորենն ու Շան համարձակությամբ ու հավատարմությամբ գրկեք 2018ը:  Փող, հաջողություն, երազանքներ, իրականություն դառնող նպատակները սաղ ձեր սիրուն մատների մեջ են կավի տեսքով, ուղղակի պիտի չալարել ու իրանցից ստեղծել ձեր ցանկացածը ու դանդաղ վայելել` 365 օրվա վրա բաժանելով:  Սրանցից դուրս ձեզ մենակ սեր եմ մաղթում` ամենասիրունն ու ամենաերգվածը, բոլոր գրքերում գրվածն ու փակ աչքերով երազածը:  Իսկ մեր ժողովրդին մաղթում եմ, որ այս նոր  տարում գոնե մի քիչ թանկանան` ավանդական ծեծված 5000 կամ 10000 դառնան էնքան թանկ, որ միշտ մնան արժեքների ցուցափեղկում` բոլորին հաճելի, բոլորին՝ ցանկալի, բայց կառավարությանն անհասանելի:

    Աշոտ Ասատրյան

    Հարգելի ընկերներ, ուզողներ և չուզողներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք տարին: Նախևառաջ շնորհավոր բոլոր զինվորների ամանորը, եկող տարում թող ոչ մեկ չպակասի: Խաղաղություն, երջանկություն և հարստություն եմ մաղթում բոլորիս: Թող շնիկը կատարի մեր բոլոր երազանքները:

    Միանում ենք հնչած բոլոր բարեմաղթանքներին, ցանկանում, որպեսզի իրականան բոլորիդ նվիրական երազանքները:

    Լավագույն բարեմաղթանքներով ամանորյա շնորհավորանքները մեկտեղեց Փայլակ Ֆահրադյանը:

    scroll to top