Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «Ռեալ»-ից

    Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «Ռեալ»-ից

    Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «Ռեալ»-ից
    Մայիս 25, 2019 14:20 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ թիմից:

    As պարբերականի տեղեկություններով՝ վատթարացել են պաշտպանի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները: Խնդիրը գումարի հետ կապված չէ:

    Ըստ աղբյուրի` Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպես նաև իսպանացու ներկայացուցիչները եկամտաբեր առաջարկ են ստացել Չինաստանից:

    Բոլորից շատ, սակայն, 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուս»-ը: Թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձամբ է խնդրել ակումբի նախագահ Անդրեա Անյելիին ձեռք բերել «Արքայական» ակումբի ավագին:

    Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին  «Սևիլիա»-ից: Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

    Նման թեմաներ

    scroll to top