Շաբաթ , 22 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
22°
Home » Լուրեր » «Արդյո՞ք էական է, ես կլինեմ վարչապետ թե ոչ,էական չի չէ՞» (տեսանյութ)

«Արդյո՞ք էական է, ես կլինեմ վարչապետ թե ոչ,էական չի չէ՞» (տեսանյութ)

Հուլիս 17, 2017 10:03 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը հարցազրույց է տվել :

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ նա ասել է.

«Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի  հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմ վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասաց ՀՀ նախագահը։

Ի՞նչ պայմաններում կարող է Հայաստանը «Իսկանդեր» կիրառել. պատասխանում է ՀՀ նախագահը…..
…Սերժ Սարգսյան. «Կարծում եք հնարավո՞ր է ունենալ լայն հարաբերություններ ԵՄ-ի հետ, կարծում եք դա հնարավո՞ր է», ավելի մանրամասն տեսանյութում:

Նա նաեւ պատասխանում է եկող տարի նա կլինի վարչապետ թե ոչ հարցին…

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top