Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ ձևաչափերում

    Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ ձևաչափերում

    Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ ձևաչափերում
    Հուլիս 12, 2018 19:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեlլ է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին:

    Երևան Տոնավաճառ

    Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

    Նա վստահություն է  հայտնել, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար:
    Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:

    Նա նաև կարևորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը:
    Հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը հրապարակել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ներկա է եղել հանդիպմանը:


    Նման թեմաներ

    scroll to top