Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Սերժ Սարգսյանը 2017-ին Արցախի իշխանությունների հետ քննարկել է զիջումների հարցը․ Սամվել Բաբայան

    Սերժ Սարգսյանը 2017-ին Արցախի իշխանությունների հետ քննարկել է զիջումների հարցը․ Սամվել Բաբայան

    Սերժ Սարգսյանը 2017-ին Արցախի իշխանությունների հետ քննարկել է զիջումների հարցը․ Սամվել Բաբայան
    Փետրվար 5, 2019 17:33 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, «Ազատության» հետ խոսելով «Իգլայի» գործով իր դատավարության մասին, նշեց, որ ինքը գնալու է մինչև վերջ՝ արդարացման համար, նույնիսկ մինչև Եվրադատարան։

    «Այդ հոդվածները երկուսն էլ համաներման տակ են ընկել, կարող էի և չբողոքել, բայց ես բողոքել եմ և գնալու եմ արդարացման, որովհետև բոլորը գիտեն, որ Վրաստանից ոչ ոք հրթիռ չի բերել Հայաստան։ Սուտ է»,- ասաց Բաբայանը։

    Նա պնդեց, որ իրեն մեկուսացրել են ոչ միայն Սեյրան Օհանյանին աջակցելու համար, այլև կոնկրետ Ղարաբաղի հարցի պատճառով․ «Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի՛ մասին է բանակցել, ի՛նչ զիջումներ պետք է անեիք, ո՛նց պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանը այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում էին, թող էն ժամանակ բլբլային»։

    Բաբայանն անգամ անուններ նշեց, որ հարցեր ուղղեն Ռազմիկ Պետրոսյանին և Արմո Ծատրյանին, թե ի՛նչ էին քննարկում 2017 թ․ դահլիճում հավաքված։


    scroll to top