Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունը. Արման Մելիքյան

    Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունը. Արման Մելիքյան

    Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունը. Արման Մելիքյան
    Հունիս 23, 2019 19:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքագետ Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին:

    «2016թ. ապրիլյան պատերազմում մեր ունեցած տարածքային կորուստներն առաջին հերթին քաղաքական ծանրագույն հետևանքներն ունեցան մեզ համար: Բանն այն է, որ ապրիլյան տարածքային կորուստները կոչված էին ընդգծելու, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն հասկացություն գոյություն չունի առաջին հերթին հենց հայկական կողմերի համար: Այսինքն հակամարտության այն մասնակիցների, ում համար այդ հասկացությունը պետք է գործնականում ունենար բացառիկ, կենսական նշանակություն: Պարոն Սերժ Սարգսյանը ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունն այդ հանգամանքից, փոխարենը ասպարեզ նետելով շփման գծում փոխվստահության ու վերահսկողության միջոցների և զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ միանգամայն հիմնազուրկ և անիրագործելի «գաղափարը», որը նա նաև լրացրեց Երևան-Ստեփանակերտ ձևաչափով ռազմաքաղաքական դաշինք կնքելու վերաբերյալ մեր մարդկանց ականջը շոյող, բայց բացառիկ պոպուլիստական խոստումով»:


    Նման թեմաներ

    scroll to top