Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Սերժ Սարգսյանը հետևել է Շվեյցարական մրցաշարին

    Սերժ Սարգսյանը հետևել է Շվեյցարական մրցաշարին

    Սերժ Սարգսյանը հետևել է Շվեյցարական մրցաշարին
    Հունվար 13, 2018 18:47 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 9-17-ը անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

    Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 750 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:

    Նման թեմաներ

    scroll to top