Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Սերժ Սարգսյանը պատվերը տվել էր, գործը սարքել են

    Սերժ Սարգսյանը պատվերը տվել էր, գործը սարքել են

    Սերժ Սարգսյանը պատվերը տվել էր, գործը սարքել են
    Մարտ 15, 2019 15:56 Իրավական, Լուրեր A+ / A-

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի «Իգլայի» գործով դատական նիստը:

    Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են դատարանից կարճել քրեական գործը, քանի որ այն պատվեր է եղել. «Սերժ Սարգսյանը պատվերը տվել էր, գործը սարքել են»:

    Բաբայանի համար անհասկանալի է, թե ինչպես է գործը կազմվել․ «Մենք միջնորդություն ենք ներկայացնելու, որ գործը կարճվի, որովհետև եթե ապրանք վաճառողը, ապրանք բերողը չկան գործի մեջ, ապա անհասկանալի է՝ մեզ ինչի՛ համար են դատում կամ ինչի՛ մասին են խոսում»։

    Արցախի հերոսի խոսքով՝ մեղադրող կողմը ապացույցներ չունի․ «Այդ ցիրկը խաղացել են, որ  հասարակությանը ցույց տան գումարների լվացում, հրթիռ և այլն, շոու է, սարքել են, հիմա էլ պետք է վերջ տան էդ ցիրկին»։


    Նման թեմաներ

    scroll to top