Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին հոբելյանի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին հոբելյանի առթիվ

Հոկտեմբեր 13, 2017 17:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Loris-Tjeknavorian

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:

«Դուք մշակույթի այն երախտավորներից եք, որի վաստակն ու երաժշտարվեստին անմնացորդ ծառայությունն ակնածանքի են արժանի:

Որպես հայ ժողովրդի արժանավոր զավակ՝ Դուք մեծ ներդրում ունեք մեր պետականության կայացման, նրա մշակույթի զորացման գործում: Երկար տարիներ ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ արվեստագետի, մտավորականի, հայրենասեր հայի վառ կերպարով մեծ դերակատարություն եք ունեցել մեր երկրի մշակութային-հասարակական կյանքում:

Ուրախալի է, որ այսօր էլ, շարունակելով Ձեր ակտիվ գործունեությունը, հարստացնելով դիրիժորական և կոմպոզիտորական արվեստի լավագույն ավանդույթները՝ մեծ ավանդ եք բերում միջմշակութային երկխոսության կայացման և ամրապնդման գործում»,-ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top