Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Սերժ Սարգսյանի աշխատավարձը կիջնի, Կարեն Կարապետյանն էլ կտուժի

    Սերժ Սարգսյանի աշխատավարձը կիջնի, Կարեն Կարապետյանն էլ կտուժի

    Սերժ Սարգսյանի աշխատավարձը կիջնի, Կարեն Կարապետյանն էլ կտուժի
    Մարտ 13, 2018 16:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Armeniasputnik.am-ը գրում է.

    Ապրիլին Հայաստանում նախանշված փոխատեղումներին զուգահեռ նախատեսվում են նաև աշխատավարձերի փոփոխություններ։ Sputnik Արմենիան պարզել է, թե այս փոփոխություններից ով ֆինանսապես շահած դուրս կգա և ով կտուժի։

    Հայաստանում արդեն մեկնարկած ու դեռ ընթացքի մեջ գտնվող իշխանական փոփոխությունները միայն պաշտոնյաների փոփոխություններով չեն սահմանափակվի։ Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Նորընտիրները պաշտոնները ստանձնելուց հետո կսկսեն իրենց շրջապատել հավատարիմ թիմերով` ընտրություն կատարելով հին ու նոր դեմքերի միջև։ Այնպես որ հանուն աթոռի ու պետական բարձր աշխատավարձի կրկեսն առնվազն երկու ամիս ապահովված է, հատկապես որ հացն էլ ապագա պաշտոնյաներին խոստանում է ԱԺ-ում քննարկման մեջ գտնվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը։

    Դրանով պետական մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումներ են նախատեսված։

    Եթե նպաստների, թոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացման համար բյուջեում փող չկար, ապա բարձրաստիճան պաշտոնյաների դրույքաչափերի բարձրացման համար գտնվեց։

    ՀՀ վարչապետն, օրինակ, մինչև հիմա 1 190 520 դրամ աշխատավարձ էր ստանում, ապրիլից հետո ստանալու է 1 256 660 դրամ, շուրջ 66 000-ով ավելի։ Օրինագծի հեղինակները, թերևս, հաշվի են առել այն հանգամանքը, որ նոր վարչապետի գործն ավելանալու է, լիազորություններն` ընդլայնվելու։ Բայց այս նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում ՀՀ նախագահի աշխատավարձի հարցը։ Բանն այն է, որ օրենքում այն անփոփոխ է մնալու` անկախ նախագահի լիազորությունների կրճատումից։ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ից հետո ստանալու է 1 322 800, այնքան, որքան այսօր ստանում է Սերժ Սարգսյանը։

    Այսինքն` եթե ԱԺ-ն վարչապետ ընտրի Սերժ Սարգսյանին, նրա աշխատավարձն այդ պաշտոնում ներկայիս աշխատավարձի համեմատ 66140 դրամով ցածր է լինելու։

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    scroll to top