Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Բլոգ » Սերժ Սարգսյանի եղբոր որդու անունով մի քանի մլն դոլարի ավանդ բացահայտելուց հետո ավանդների ծավալը հասավ ռեկորդայինի

    Սերժ Սարգսյանի եղբոր որդու անունով մի քանի մլն դոլարի ավանդ բացահայտելուց հետո ավանդների ծավալը հասավ ռեկորդայինի

    Սերժ Սարգսյանի եղբոր որդու անունով մի քանի մլն դոլարի ավանդ բացահայտելուց հետո ավանդների ծավալը հասավ ռեկորդայինի
    Սեպտեմբեր 14, 2018 14:46 Բլոգ, Լուրեր A+ / A-

    Տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

    Հիշում ե՞ք, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդու անունով մի քանի մլն դոլարի ավանդ բացահայտվեց, ոմանք ասում էին՝ վտանգավոր է, հեսա մարդիկ վախից ավանդները բանկերից կհանեն։

    Էդպիսի բան չեղավ։ Հակառակը՝ հուլիսին ավանդների ծավալը հասավ ռեկորդային 2.8 տրլն դրամի։ Հիմա էլ սկսեցին ասել, որ դա վատ է, որովհետև մարդիկ փողը այլ ներդնելու տեղ չունեն, բանկում են դնում…

    Նվազած լիներ, էլի վատ կմեկնաբանվեր. նորմալ է )

    Հիմա էլ նոր հարց է շրջանառվում. եթե Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարը բանկից հանել տան ու առգրավվեն, խնդիրներ չե՞ն առաջանա բանկի համար։

    Իմ կարծիքով, չեն առաջանա (բոլոր բանկերն էլ լիկվիդայնության ավելցուկ ունեն):

    Բայց եթե էդ ամբողջ գումարը մեկ բանկում է, ապա էդ մեկ բանկը 30 մլն դոլարը ընդունելու պահին պիտի հաշվարկած լիներ էն տարբերակը, որ գումարի տերը մի գեղեցիկ օր միանգամից կարող է գումարը հանել (պատճառն էական չէ, կարող է հաներ՝ տեղափոխեր այլ բանկ կամ դներ սեյֆի մեջ):

    Էնպես որ, եթե խնդիր առաջացավ, ուրեմն էդ բանկի մեղքն է։ Բայց դե ուղղակի քեշն է

    պակասելու բանկի ու պարտավորությունները, դժվար լուրջ հետևանք լինի։

    Հ.Գ. – լիկվիդայնության մասին՝ http://b4b.am/archives/news/լիկվիդայնությունը՝-պողոսի-պետրոսի-և

    Նման թեմաներ

    scroll to top