Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է

    Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է

    Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է
    Ապրիլ 17, 2018 14:19 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթից, հարցերին պատասխանելուց հետո ելույթով հանդես եկավ: Նա անդրադարձավ իր եղբոր` Վազգեն Սարգսյանի խոսքին, որ մեջբերել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եղբայրս շատ ուրիշ  և շատ ավելի կարևոր բաներ էլ է ասել, արժե, որ դա հիշի ՀՀԿ-ը: Խոսքս վերաբերում էր «21-րդ դարը մերն է լինելու» կոչին: Խոսքս վերաբերում է զարգացող Հայաստան ունենալու կոչին: Արդյոք էն Հայաստանը, որը կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրա՞ծ Հայաստանն է»,- ասաց նա:

    Պատգամավորի խոսքով՝ 1996-ից հետո  Վազգեն Սարգսյանը հետեւություններ արեց: 1999-ին` իր  մեկ տարի առաջվա քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին խնդրեց 2 ամսով դաշինք կնքելու՝ ժողովրդի վստահությունն ու քվեն ստանալու:

    Անդրադառնալով ընտրակաշառքով  իշխանություն չգնելու՝ Սերժ Սարգսյանի հերքմանը՝ Արամ Սարգսյանն ասաց. «Դե ասեք, որ 10.000 դրամ չեք բաժանել, դրանից բան է փոխվում: Ժամանակին ասում էիք, որ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը: Ասում էիք` անվստահության պատերը քանդել է պետք: Քանդվա՞ծ  են էդ անվստահության պատերը: Էդ անվստահության պատերը հենց հիմա էս շենքի դիմաց  դրված են… Ասում եք` ձեր փորձը  փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին.  բա էսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք: էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է»:

    Պատգամավորի խոսքով՝  տպավորությունն այն է, որ Հայաստանը սկսվում եւ ավարտվում է Ազգային ժողովի դահլիճով: «Ելքը ոչ միայն այս դահլիճում է, այլեւ դրսում: Ձեր ելույթը լսելուց հետո ձեր նախկին ելույթը,  որտեղ որ դուք ասում եք, որ որևէ մեկը… երրորդ ժամկետ գնալու էդ խնդիրը, ճիշտ չեք համարում, էն ինձ ավելի համոզիչ էր թվում»:

    Օրենսդիր մարմնի անդամի խոսքով՝ երրորդ ժամկետը Սերժ Սարգսյանը կայացրել է, որովհետեւ Եվրասիական միության երկրների ղեկավարներից ոչ մեկը չի փոխվում: «Համարել եք, որ իրենցից ոչնչով չեք տարբերվում: Եվ վերջապես` կառավարական «դաչա» կոչեցյալը: Ձեզանից հետո էլի մարդիկ են գալու: Թողեք գան, էնտեղ ապրեն: Ինչի՞ եք մնացել այդտեղ: Ազգային անվտանգության շենքի վերեւում բան կար: Հիշում եմ` դա ուզում էիք: Գնայինք էնտեղ, էլի: Ձեզանից առաջ էդքան ղեկավարներ են եղել, որեւէ մեկը մնալու բան չի՞ արել: Ինչո՞ւ եք էն բաներն անում, որ հանրությունն այս վիճակի լինի: Էն, ինչ կատարվում է փողոցում, մեզանից յուրաքանչյուրի  մեղքն է: Իսկապես մեր երկիրը ելք ունի: Ելք կա: Ելքը թե էս դահլիճում է, թե դրսում: Միայն էս  դահլիճում ելք չկա: Միայն փողոցում էլ ելք չկա: Հետեւություն կանե՞ք սրանից` շատ լավ: Հետեւություն չեք անի, նորից մարտի մեկեր, ապրիլի 12-ները կրկնվելու են»,- ասաց խմբակցության պատգամավորը:

    Նման թեմաներ

    scroll to top