Գլխավոր Լուրեր Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. Հակոբյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. Հակոբյան (տեսանյութ)

6
0

«Կարծում եմ՝ 2018 թվականի ապրիլին մենք կուսակցությունում կքննարկենք այդ խնդիրը, որովհետև ակնհայտ է, որ վարչապետի խնդիր է դրվելու նոր կառավարման համակարգի անցնելու համար»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արձագանքելով Araratnews.am-ի դիտարկմանը, թե շատ հանրապետականների համար Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, և հենց նա պետք է լինի 2018 թվականին վարչապետ: «Հանրապետության նախագահը` որպես իմ ղեկավար, որպես անվտանգության երաշխավոր, կատարում է իր բոլոր գործառույթները»,- ասաց նա:

Հարցին՝ նշանակում է, որ նրա՞ համար էլ է Սերժ Սարգսյանը երկրի անվտանգության երաշխավորման տեսանկյունից անփոխարինելի, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե: Մեր անվտանգության, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, որ այդքան տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացը, գիտի՝ ի՛նչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսի՛ն է Ադրբեջանի վերաբերմունքը և այլն, և այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության հարցերում բավականին հզոր մեկը»:

Փայլակ Ֆահրադյան

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: