Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -2°
    Home » editorial » Սերժ Սարգսյա՞նն է արգելել դիրքեր բարձրանալ

    Սերժ Սարգսյա՞նն է արգելել դիրքեր բարձրանալ

    Սերժ Սարգսյա՞նն է արգելել դիրքեր բարձրանալ
    Փետրվար 7, 2018 15:33 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Հրապարակ» թերթն այսօր գրել էր. «Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակել է թերթի աղբյուրը։

    Նշենք, որ փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նախագահի հետ են հանդիպել, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Դիրքեր հայ օրենսդիրները չեն բարձրացել:

    Թեև Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե իրականությանը  չեն համապատասխանում տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին թույլ չեն տվել Արցախ կատարած այցի ընթացքում մեկնել առաջնագիծ և հանդիպել զինծառայողների հետ,  այնուամենայնիվ, Araratnews.am-ին  նոր մանրամասներ են հայտնի դարձել այս ամենից:

    Մասնավորապես, մեր աղբյուրների փոխացմամբ` մանր ու միջին տրամաչափի չինովնիկներին դիրքեր չբարձրանալու եւ տարբեր դիրքերով զինվորների հետ «սելֆի» չանելու հրահանգը իջեցվել է Սերժ Սարգսյանի կողմից: Մասնավորապես, երկու ամիս առաջ ՀՀԿ խորհրդի նիստերից մեկում Սարգսյանը այդ թեմայով լուրջ խոսակցություն է ունեցել կուսակիցների հետ: Մեր աղբյուրները հայտնում են, որ դիրքեր բարձրանալու պատիվն այսուհետ վերապահված է միայն նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին: Եթե վերջիններս նախարարների կամ պատգամավորների ուղեկցությամբ են գնում, այդ ժամանակ նոր նրանք եւս կարող են դիրքեր բարձրանալ: Թերեւս սրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ Ամանորի տոների առթիվ հայ չինովնիկները չկարողացան մեկ-երկու տուփ ծխախոտ գնել զինվորների համար եւ առաջնագծում «փիառվել»:

    Հիշեցնենք, որ նախորդ տարիներին իշխանական էլիտայի տարբեր տրամաչափի չինովնիկներ այցելում էին դիրքեր` Ամանորի առթիվ շնորհավորելու հայ զինվորներին: Առաջնագծում հայտնվում, մեկ ժամով զինվորական համազգեստ էին հագնում անգամ նրանք, ովքեր բանակում չեն ծառայել:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top