Հինգշաբթի , 25 Մայիս 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 482.59   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 543.30   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 497.26   
  •  GBP   Առք` 614.00   Վաճառք` 632.00   ՀՀ ԿԲ` 626.79   
  •  RUB   Առք` 8.46   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.53   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 200.37   
outputra5huxgif
Mostly Sunny
10°
Home » Լուրեր » Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն

Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն

Մարտ 20, 2017 15:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

001 (1)

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:

2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս շուրջ 600 նոր աշխատատեղ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top