Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ

Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ

Հուլիս 13, 2017 19:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

69647

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական եւ ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին: Հանրապետության Նախագահը նվերներով խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների: Նախագահը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին, մաղթել նրանց հաջողություն, բարի ծառայություն եւ ընդգծել, որ նրանց բարեխիղճ ծառայությունը մեծապես գնահատվում է եւ նրանց շնորհիվ մեր ժողովուրդը կարողանում է հանգիստ ապրել, աշխատել եւ զարգացնել մեր հայրենիքը:

Սերժ Սարգսյանն այնուհետեւ մասնակցել է Իջեւանում տեղակայված զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարարը, զորամասի հրամանատարը, ԶՈՒ հոգեւոր առաջնորդը, պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը: Նորակառույց զինավանի բացմանը նվիրված միտինգից եւ հանդիսավոր երթից հետո Հանրապետության նախագահը շրջայց է կատարել զորանոցում, ծանոթացել պայմաններին, զրուցել անձնակազմի հետ եւ զինվորական ճաշարանում ճաշել զինվորների ու հրամանատարների հետ:

Նույն օրը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում նախագահը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top