Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Լուրեր » Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

    Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

    Ապրիլ 21, 2017 16:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    23029_b-472x265

    Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։

    Նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա:  Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։

    Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում և գոհունակություն են հայտնել, որ այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրել։

    Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնություններին։

    Նման թեմաներ

    scroll to top