Կիրակի , 23 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    23°
    Home » Լուրեր » Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է հիմնել

    Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է հիմնել

    Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է հիմնել
    Ապրիլ 13, 2018 11:44 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Kavat սուրճի հայկական բրենդ է ստեղծել. այս մասին երաժիշտն ասել է Instagram-ի իր էջում տեղադրված տեսանյութում:

    «Ես չգիտեմ ինչպես դուք, ընկերներ, բայց ես պատրաստ եմ իմ երկրորդ գավաթ սուրճի համար և դեռ կեսօր չէ: Այս գրառումով ես ուրախ եմ տեղեկացնել, որ իմ որոշ ընկերների հետ պատրաստել եմ հայկական սուրճ՝ ժամանակակից ձևով, և ես ուրախ եմ ձեզ ցուցադրել այս կարճ տեսանյութը՝ պատճառների մասին, թե ինչու»,- գրել է Թանկայնը:

    Թանկյանը հրապարակել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասը: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ:

    Նկարահանումներն իրականացվել են 2017-ին Թանկյանի տանը Մալիբուի լեռներում: Ֆիլմում նա ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին:

    Նման թեմաներ

    scroll to top