Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Լուրեր » «Սերժն ա սպանել Արթուրին». Բողոքի երթի ի հիշատակ «Հաց բերողի»

«Սերժն ա սպանել Արթուրին». Բողոքի երթի ի հիշատակ «Հաց բերողի»

Մարտ 20, 2017 18:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Artur-Sargsyan_640x420-571x375

Ազատության հրապարակից քիչ առաջ  մեկնարկեց  երթը՝ ի հիշատակ «Հաց բերողի»: Այս պահին երթի մասնակիցները գտնվում են Աբովյան փողոցում: Նրանք հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը սպանել է Արթուր Սարգսյանին: «Սերժն ա սպանել Արթուրին»,- վանկարկում են երթի մասնակիցները: Նրանք նաեւ վանկարկում են «մահ ռեժիմին»:  Երթի մասնակիցներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով դիմելով ակցիայի մասնակիցներին նշեց, որ երթեւկությանը չխոչնդոտեն:

Հիշեցնենք, որ երթի մասնակիցների պահանջները երեքն են. պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի եւ այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։

Նշենք, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը հանվել է ցուցարարների պահանջներից, քանի որ նշվել է, որ անձի կալանավորման հարցում Արդարադատության նախարարությունը դերակատարում չունի։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

122488199673267500288781848048447njpg
scroll to top