Գլխավոր Լուրեր Սև ծովի ափերին փոթորիկ է (տեսանյութ)

Սև ծովի ափերին փոթորիկ է (տեսանյութ)

9
0

Սև ծովի՝ Վրաստանի ափերին փոթորիկը հնարավոր է ուժգնանա անբարենպաստ եղանակի պատճառով։  Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է արել Սև ծովի ափերին հանգստացողներին  զգոն լինել։

sputnik-georgia.ru –ի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ ամբողջ Սև ծովի երկայնքով 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցված, եղանակային վատ պայմանների պատճառով սպասվում է փոթորկի ուժգնացում, կոչ են անում ծովում չլողալ։

Ծովափին կարմիր դրոշակներ են տեղադրված։ Ծովում կթույլատրվի լողալ, երբ  սպիտակ դրոշակներ հայտնվեն։