Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սևանա լճից այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի․ նախարար

    Սևանա լճից այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի․ նախարար

    Սևանա լճից այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի․ նախարար
    Հունիս 12, 2019 12:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սևանա լճից այս տարի սահմանված քանակությունից բացի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 1 սմ-ով։

    «Երկու օր առաջ նույն մակարդակի վրա էր, բայց այսօր մինուս 1 սմ է։ Կարծում եմ՝ հաշվի առնելով իրավիճակը, ջրամբարների լցվածությունը, խոնավությունն ու տեղումները, լրացուցիչ ջրառի կարիք չի լինի այս տարի։ Մենք որոշակի հաշվարկներ էինք իրականացրել և ընդհանրապես առաջարկություն էինք արել, որ սահմանափակվեն 135 մլն խմ-ով։ Քանի որ մինչև 170 մլն խմ մասին է խոսքը գնում, նաև առաջարկել ենք, որպեսզի այն հանձնաժաղովը, որը նախորդ տարի հետևողական եղավ ջրառի հետագծի հարցով, սկսի աշխատանքը անմիջապես, ոչ թե կեսից կամ վերջից»,- ասաց նախարարը։


    scroll to top