Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ – Շորժա էլեկտրագնացքը

    Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ – Շորժա էլեկտրագնացքը

    Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ – Շորժա էլեկտրագնացքը
    Հունիս 13, 2019 11:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

    Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30-ին՝ Սևանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին:

    Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

    Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1000 դրամ՝ մինչև Շորժա:

    ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:


    Նման թեմաներ

    scroll to top