Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Սևանա լճում ստեղծված իրավիճակը ոչ ճիշտ կառավարման արդյունք է

    Սևանա լճում ստեղծված իրավիճակը ոչ ճիշտ կառավարման արդյունք է

    Սևանա լճում ստեղծված իրավիճակը ոչ ճիշտ կառավարման արդյունք է
    Հուլիս 11, 2019 14:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով  բարձր է։ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

    Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։

    Անդրադառնալով լճի մաքրման աշխատանքներին՝ նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում 770 հա տարածք է մաքրվելու։

    Մինչ կատարվելիք աշխատանքներին անդրադառնալը, պաշտոնյան ներկայացրեց նախորդ կառավարության տարիներին ծրագրված աշխատանքները, որոնք ինչպես պարզվել է փաստաթղթերի ուսումնասիրությունից, չեն կատարվել։

    Նա ցուցադրեց 2012 թվականի տեսչական ստուգման մի արձանագրություն, որի համաձայն Սևանա լճի շուրջ 700 հա տարածքում մաքրում չի իրականացվել, ինչպես ծրագրված է եղել։

    «Տտարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել»,- ներկայացրեց նախարար Գրիգորյանը։

    Անդրադառնալով լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ առաջին հերթին լճից ջուր բաց չի թողնվում, կատավել են մաքրման կայանների ուսումնասիրություններ։

    Ըստ նախարարի, Մարտունի և Վարդենիս քաղաքներում մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ։

    Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ Սևանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է։

    «Եթե մենք այս պահին ջուր չվերցնենք Սևանից, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միևնույն է՝ բացարձակապես բավարար չէ։ Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է ու այդ ամենը պետք է վերականգնվի։ Սևանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմն արտակարգ բնույթի պետք է լինի», – հայտարարեց նախարարը։


    Նման թեմաներ

    scroll to top