Գլխավոր Լուրեր Սևանը կորցնելու վտանգ կա. Ria.ru

Սևանը կորցնելու վտանգ կա. Ria.ru

7
0

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հանդես գալով կայուն զարգացման նպատակների իրականացման համատեքստում  «կլիմայի էկոնոմիկայում» ներդրումներին և էներգետիկ արդյունավետությանը նվիրված համաժողովում: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:

Ավինյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը արմատապես կանդրադառնա Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ կա Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկար»,- փոխվարչապետը:

Փոխվարչապետը  նշել է, որ այսօր Հայաստանի իշխանությունները աշխատում են այդ խնդրի լուծման ուղիների վրա: «Եվ, առաջինը՝ մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել շուրջ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ դրա շնորհիվ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը հնարավորություն կտա գոնե մոտ ապագայում Սևանը պահպանել որպես լիճ:
«Կարծում եմ՝ Հայաստանում երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև այն հարվածեց հենց երկրի սրտին: Հիմա մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Ահա թե ինչու մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: