Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սևանը մաքրելու գումարները լափել են, և այդ լափողների մի մասն էլ հիմա փախած է Հայաստանից. Նաիրա Զոհրաբյան

    Սևանը մաքրելու գումարները լափել են, և այդ լափողների մի մասն էլ հիմա փախած է Հայաստանից. Նաիրա Զոհրաբյան

    Սևանը մաքրելու գումարները լափել են, և այդ լափողների մի մասն էլ  հիմա փախած է Հայաստանից. Նաիրա Զոհրաբյան
    Հուլիս 16, 2019 15:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը Սևանա լճից փորձանմուշներ էին վերցրել Վրաստան ուղարկելու համար։

    Araratnews.am-ը կապ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու՝ ինչո՞ւ են փորձանմուշներն ուղարկվել Վրաստան,  չե՞ն վստահում  Հայաստանի լաբորատորիաներին։

    «Այստեղ չվստահելու խնդիր չկա, պարզապես միշտ էլ անհրաժեշտ է լինում երկրորդ կարծիք, քանի որ մտահոգություն կա, որ կապտականաչավուն ջրիմուռների տեսակներ կան, որոնք տոքսիններ են արտադրում, իսկ Վրաստանում անցկացնում են հենց թունաքիմիական փորձաքննություն»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ուզում են ստանալ հարցի պատասխանը՝ արդյոք Սևանում լողալ կարելի է թե՞ ոչ, և որքանո՞վ են տոքսիկ այդ կապտականաչավուն ջրիմուռները։

    Զոհրաբյանը հիշեցրեց, որ երեկ Սևանի մի շարք օբյեկտների տերեր փակել էին մայրուղին՝ նշելով, որ Սևանի շուրջ հայտարարություններից հետո հանգստացողների թիվը կտրուկ նվազել է։ Նրանք պահանջում էին, որ վարչապետն ինքն անձամբ ասի, որ Սևանն անվտանգ է։ Պատգամավորի խոսքով՝ իրենք ուզում են ստանալ հենց այդ հարցի պատասխանը։

    Նա նշեց, որ վաղը ԱԺ-ում Սևանի հիմնախնդրի վերաբերյալ աշխատանքային քննարկում է լինելու, որին հրավիրված են թե՛ առողջապահության, թե՛ շրջակա միջավայրի նախարարները, ՀԿ-ներ և խնդրով հետաքրքրված մասնագետներ։

    Հարցին՝ արդյոք նախքան ժողով հրավիրելը որոշակի ուսումնասիրություն արվել է, հատկապես միջազգային փորձը հաշվի՞ է առնվել, նա հաստատեց, որ ուսումնասիրվել է, և կան արդեն մի շարք վարկածներ․ «Սա մեկ-երկու տարվա խնդիր չէ։ Սևանի ճահճացման այս գործընթացը տարիների կուտակված անտապատասխանտվության հետևանք է։ Թե՛ պետական բյուջեի գումարները, թե՛ դրամաշնորհները տարիներ շարունակ, որ հատկացվել են Սևանը մաքրելու համար, ուղղակի լափել են, և այդ լափողների մի մասն էլ հիմա փախած է Հայաստանից։ Երկրորդ. Սևանի ֆլորայի վրա բացասաբար է անդրադառնում ձկնագողությունը, մասնավորապես խեցգետինների որսը։ Լինելով ջրիմուռների հիմանական կլանողներ, դրանց պակասը բերել է Սևանի այս վիճակին»։

    Զոհրաբյանը նշեց, որ առաջարկելու է Կառավարությանը, որ առնվազն 2-3 տարով արգելի խեցգետնի որսը։

    «Խնդիրները համալիր են և տարիների համալիր անպատասխանատվության արդյունք ու հետևանք են։ Հրատապ պետք է  հանձնախումբ ձևավորվի Սևանի հիմնահարցերը լուծելու համար»,- եզրափակեց նա։


    Նման թեմաներ

    scroll to top