Գլխավոր Լուրեր Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ․ Ն․ Զոհրաբյան

Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ․ Ն․ Զոհրաբյան

10
0

«Այս պահին մենք գտնվում ենք Սևանում և Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որն անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ հատուկ լաբորատոր փորձաքննության»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նաև հավելել է, որ Սևանի հարցն ազգային անվտանգության խնդիր է:

«Մեկ բան հստակ է. Սևանի հարցը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:
Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կներկայացնենք Սևանի փրկության մեր տեսլականը»,- գրել է Զոհրաբյանը: