Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սևանի տեսքն այսօր արբանյակից։ Ինքնամաքրման դրական դինամիկան տվել է իր արդյունքները, սակայն սա չպետք է մեզ հանգստացնի։ Հայոց աշխարհի այս գանձի պահպանման համար պետք է իրենց Գործնական հետևողականությունը ցույց տան և ապացուցեն ո՛չ միայն համապատասխան Պետական մարմինները, այլև հե՛նց Ազգաբնակչությունը։ Քանի որ այն իսկապես էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Ես բնապահպան չեմ և իմ դիտարկումները զուտ սիրողական մակարդակի են, խնդրում եմ խիստ չդատել))