Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Սևանում, Ջերմուկում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

    Սևանում, Ջերմուկում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

    Սևանում, Ջերմուկում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
    Հունվար 2, 2018 15:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրևի տեսքով, իսկ Լոռու մարզի բարձրադիր վայրերում և Գորիս-Կապան ավտոճանապարհին ու Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

    Նման թեմաներ

    scroll to top