Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Սեյրան Օհանյանը զարմացնում է Վիգեն Սարգսյանին

Սեյրան Օհանյանը զարմացնում է Վիգեն Սարգսյանին

Մարտ 20, 2017 21:27 Լուրեր A+ / A-

Vigen

Պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանն այսօր «Ազատություն» TV-ի եթերում հայտարարել է, որ իրեն զարմացնում է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը Հանրապետական կուսակցության դեմ:

«Ճիտն ասած, հետեւում եմ քարոզարշավին թեթեւ, ու ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարել, որ պայքարում է Հանրապետական կուսակցության դեմ եւ զարմացնում է իր ջերմ երկխոսության պատրաստակամությունը մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերությունները ինձ հայտնի են նախկինից, բայց իր ընտրությունն է, ես որեւէ բան չեմ կարող հակադրել: Իր սահմանադրական իրավունքն է պայքարել ու առաջադրվել: Մարդու անձնական իրավունքն է հայտնվել տարբեր կողմերում՝ կախված նրանից, այսօր պաշտոն ունի, թե չունի, կարծում եմ՝ կարեւոր բաղադրիչ է այդ ամեն ինչում անցած մարտական ուղին, եւ այն ուղին, որը անցել է շատ մարդկանցով»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարին զարմացրել է նաեւ Սեյրան Օհանյանի՝ բանակը զրոյից կառուցելու հայտարարությունը:

«Անկեղծ ասած, ինձ զարմացնում է իր կողմից այն թեզը, որ ինքը բանակը զրոյից կառուցեց: Ես մինչ իր նախարար դառնալը բանակում ծառայել եմ եւ շատ լավ հիշում եմ բանակի զարգացումը տարբեր փուլերում, եթե դա օգնում է իրեն ավելի ամուր երեւալ հանրությանը, իր ընտրությունն է, ես այդպես չէի անի»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top