Գլխավոր Լուրեր Շաբաթօրյակի շրջանակներում լվացվել են մայրաքաղաքի արձանները

Շաբաթօրյակի շրջանակներում լվացվել են մայրաքաղաքի արձանները

1
0

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մաքրվում և նոր ծառերով են համալրվում նաև Երևանի ոռոգելի տարբեր հատվածները, Երաժշտական և արվեստի դպրոցների հարակից հարթակներում էլ կազմակերպվել են երաժշտական ֆլեշմոբեր:

Շաբաթօրյակ-ծառատունկին են միացել նաև ԱԺ պատգամավորները՝ իրենց ընտանիքներով: