Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » ժամանց » Shabeeg-ը՝ New York fashion week-ին (տեսանյութ)

    Shabeeg-ը՝ New York fashion week-ին (տեսանյութ)

    Shabeeg-ը՝ New York fashion week-ին (տեսանյութ)
    Փետրվար 12, 2018 15:06 ժամանց, Շոու-բիզ A+ / A-

    “Shabeeg” հայկական հագուստի ապրանքանիշը իր նոր “Armenian Taraz” հավաքածուով մասնակցում է Նյու Յորքում փետրվարի 8-ից 16-ը կայանալիք New york fashion week-ին: Հայրենական բրենդի համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է նման բարձրակարգ իրադարձությանը մասնակցելը։

    “New york fashion week”-ը նորաձեւության աշխարհի չորս գլխավոր իրադարձություններից մեկն է՝ Լոնդոնի, Փարիզի եւ Միլանի նորաձեւության շաբաթներին հավասար։ Այն անց է կացվում տարին երկու անգամ՝ փետրվարին ցուցադրվում են աշուն-ձմեռ հավաքածուները, սեպտեմբերին՝ գարուն-ամառ հավաքածուները։ Նյու Յորքի նորաձեւության շաբաթին ամեն տարի պարտադիր մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ դիզայներներ, ինչպիսիք են՝ Michael Kors-ը, Tommy Hilfiger-ը, Anna Sui-ին, Custo Barcelona-ն, Marc Jacobs-ը, Donna Karan, Diane von Fürstenberg-ը, Vera Wang-ը եւ այլք։ Նյու Յորքի նորաձեւության շաբաթն ամեն տարի ուղեկցվում է բազմաթիվ ժամանցային միջոցառումներով, որոնց մասնակցում են հոլիվուդյան աստղեր, քաղաքական գործիչներ եւ աշխարհահռչակ մարդիկ, ընդհուպ մինչեւ երկրի նախկին նախագահները։ Միջոցառումների մեկնարկը տրվում է amfAR-ի բարեգործական երեկույթից։

    Նման թեմաներ

    scroll to top