Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » «Շաբիգ»՝ ավելին, քան ոճ. Oxford Fashion Studio-ն ներկայացրել է Մերի Սուքիասյանի Shabeeg ապրանքանիշը

    «Շաբիգ»՝ ավելին, քան ոճ. Oxford Fashion Studio-ն ներկայացրել է Մերի Սուքիասյանի Shabeeg ապրանքանիշը

    Դեկտեմբեր 3, 2018 12:35 Լուրեր, Հասարակություն, Շոու-բիզ, Տեսանյութ A+ / A-

    Դիզայներ, Shabeeg ապրանքանիշի հիմնադիր Մերի Սուքիասյանը Oxford Fashion Studio-ի հատուկ ռեպորտաժում ներկայացնում է ապրանքանիշը, պատմում՝ ինչպես է այն ստեղծվել:

    Երևան Տոնավաճառ

    Դիզայները մանրամասնել է Shabeeg-ի՝ Նյու Յորքի Նորաձևության շաբաթի շրջանակում ներկայացված՝ հայկական ազգային մոտիվներով նոր հավաքածուի ստեղծման մասին, նշելով, որ Հայաստանում զարգացած են տեքստիլ արտադրությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, և նա իր հավաքածուում փորձել է հետաքրքիր կերպով համադրել այդ երկուսը:

    Տեսանյութում երևում է, որ ապրանքանիշի շապիկներից մեկի վրա պատկերված է Կիլիկիայի Մալաթիա նահանգի իշխանուհի Մորֆիայի և Երուսաղեմի խաչակիր արքա Բալդուին II-ի դստեր դիմապատկերը սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով, որը «խոսում և պատմում» իր մասին:

    Մանրամասները՝ տեսանյութում


    Նման թեմաներ

    scroll to top