Գլխավոր Լուրեր Շահումյանի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք, կիսաձևավորված 3 պտուղ

Շահումյանի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք, կիսաձևավորված 3 պտուղ

9
0

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության ու Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները:

Նրանք նշված վայրում հայտնաբերել են նաև ներարկիչներ, ինչպես նաև «բժշկական վտանգավոր թափոններ» նշումով կիսաայրված վիճակում պլաստմասե տարաներ: