Գլխավոր Լուրեր Շարապովան դուրս է եկել երրորդ շրջան, որտեղ կխաղա գործող չեմպիոնի հետ

Շարապովան դուրս է եկել երրորդ շրջան, որտեղ կխաղա գործող չեմպիոնի հետ

4
0

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան շարունակում է պայքարն Ավստրալիայի Բաց առաջնությունում:

Մրցաշարի 30-րդ համարը երկրորդ շրջանում ջախջախիչ հաղթանակ է տոնել Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնի նկատմամբ: 1 ժամ 11 րոպե տևած խաղում Շարապովան հաղթել է 6:2, 6:1 հաշվով:

Սա թենիսիստուհիների առաջին պաշտոնական հանդիպումն էր:

Չորրորդ շրջան դուրս գալու համար Շարապովան մրցելու է գործող չեմպիոն Կառոլինա Վոզնյացկու հետ:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության նախորդ խաղարկության եզրափակչում Դանիան ներկայացնող Վոզնյացկին 7:6 (7:2), 3:6, 6:4 հաշվով հաղթել է ռումինուհի Սիմոնա Հալեպին: