Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Շարմազանովը՝ «Ծառուկյան» դաշինքի պահանջի մասին (տեսանյութ)

Շարմազանովը՝ «Ծառուկյան» դաշինքի պահանջի մասին (տեսանյութ)

Նոյեմբեր 15, 2017 11:42 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Ազգային ժողովի երեկվա նիստի սկզբում «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները բարձրացրեցին տոնավաճառների առևտրականների մոտ հարկային ստուգումների հարցը: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը  հայտարարել էր,  որ տոնավաճառների մի քանի հազար աշխատակիցներ իրենց ստորագրությամբ նամակ են հանձնել ԱԺ չորս խմբակցություններին՝ բարձրացնելով հարկային մարմինների գործելաոճի հարցը:

«Եթե այնտեղից պետք է հավաքեն մի քանի տասնյակ միլիոն դրամ ավելի հարկեր, դա չպետք է հակադրել սոցիալական խնդիրներին: Մենք տեղերը ցույց ենք տալիս. առաջին մեծ տեղը, որ պետք է գնա հարկային ծառայությունը նայի, դա գազամատակարարման ու գազաբաշխման համակարգն է: Այդ ոլորտում 7-8 տոկոս կորուստները չեն իջնում, «Գազպրոմը» ներդրումներ չի կատարում այդ կորուստներն իջեցնելու համար: Դա տարեկան 150 մլն խմ գազ է կամ 55 մլն դոլար: Թող գնան կալորիականությունը ստուգեն, որ մարդիկ էսօր տներում սառում են, գազը չի տաքացնում: Մենք առաջարկում ենք, որ անհապաղ ստեղծենք գազամատակարարման և գազաբաշխման քննիչ հանձնաժողով, մեր պատգամավորների ստորագրությունները բավարարում են, հետո կանցնենք առաջ և կտեսնենք, թե որտեղից պետք է հարկերը հավաքենք»,- ասել էր Մելքումյանը:

Ազգային ժողովում այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե համակարծի՞ք են արդյոք ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, եւ կստեղծվի՞ գազամատակարարման և գազաբաշխման քննիչ հանձնաժողով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նման թեմաներ

scroll to top