Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Շարմազանովը` կառավարության դռնփակ նիստերի մասին

    Շարմազանովը` կառավարության դռնփակ նիստերի մասին

    Շարմազանովը` կառավարության դռնփակ նիստերի մասին
    Փետրվար 1, 2018 22:41 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Շատ ժողովրդավարական երկրներ կան, որտեղ կառավարության նիստերը դռնփակ են»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

    Հիշեցնենք, կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու մասին որոշում այսօր կայացրել է կառավարությունը: Որոշումը դարձել է լրագրողների եւ ընդդիմադիր գործիչների դժգոհության պատճառ:

    «Եթե որեւէ մեկն ինձ փորձի համոզել, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, որտեղ կառավարության նիստերը փակ են ժողովրդավարական չեն՝ չի կարող նման բան անել: Միջազգային պրակտիկա կա եւ աշխարհի ամենաժողովրդական երկրներում կառավարության նիստերը փակ են: Պնդումները, թե Կառավարության նիստերի փակ հրավիրումը հետընթաց է՝ սխալ է: Չի լինելու մի օրենք, որը առանց քննարկումների պառլամենտում անցնի, այդ մտահոգությունն իրականության հետ կապ չունի»,-ասաց նա:

    Նրա խոսքով՝  կառավարության  նիստերի ընթացքում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները բաց և հրապարակային քննարկվելու են նաև խորհրդարանում:

    Էդուարդ  Շարմազանովն նաև նշեց, որ սա արվում է ոչ թե թաքուն բան պահելու համար, այլ որ կառավարության որևէ անդամ կաշկանդված չլինի ավելի բաց քննարկումների, բանավեճերի համար, իսկ պառլամենտում հնարավորություն կա կառավարության ներկայացուցիչներին հարցեր տալ, նրանց լսել:

     

    Նման թեմաներ

    scroll to top