Գլխավոր Իրավական Շարմազանովը միացավ Քոչարյանի աջակիցներին

Շարմազանովը միացավ Քոչարյանի աջակիցներին

1
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարան քիչ առաջ ժամանեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Պայմանավորված այն հանգամանքով, որ դատարանի շենքի դիմաց միանգամից երկու բողոքի ակցիա է ընթանում, մեկը՝ ի պաշտպանություն Քոչարյանի, մյուսը՝ հակընդդեմ, լրագրողները Շարմազանովից հետաքրքրվեցին, թե «բարիկադի» որ կողմում է նա կանգնելու։ Ի պատասխան Շարմազանովն ասաց, որ ազատության կողմնակից է։

« Ես կանգնելու եմ այնտեղ, որտեղ ազատությունն է, որ ազատ արձակվի Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց նա, հավելելով, որ Քոչարյանին համարում է քաղաքական բանտարկյալ։ Նրա խոսքով՝ եկել է աջակցելու արդարությանը, եւ որեւէ մեկին դեմ չէ։ «Ես միշտ ազատության, եւ արդարության կողմնակից եմ։ Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը, հիշեցնելով, որ ՀՀԿ-ն եւս  Քոչարյանին համարում է քաղաքական բանտարկյալ։