Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Շարմազանովն առաջարկել է կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ

    Շարմազանովն առաջարկել է կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ

    Հոկտեմբեր 12, 2017 18:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    353.thumb

    Հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար և պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը  Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ հանդիպմանն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված

    Հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար և պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը  Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ հանդիպմանն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:

    ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում՝ նշելով, որ հայերը քաղաքի հիմնադրման օրվանից եղել են նրա հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի անբաժանելի մասը:

    ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Դեռևս 1710 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմավորվել է հայկական համայնք, իսկ 18-րդ դարի երկրորդ կեսից Պետերբուրգում գործող Սուրբ Կատարինե եկեղեցին հայապահպանության և ազգային արժեքների փոխանցման կարևոր օջախներից է»:

    ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»,-ասել է պարոն Շարմազանովը:

    Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ընդլայնումը, համատեղ ծրագրերի իրականացումը:

    Նման թեմաներ

    scroll to top