Գլխավոր Լուրեր Շարունակում եմ վստահել Փաշինյանին, և սա անհիմն լավատեսություն չէ. Գիսանե Պալյան

Շարունակում եմ վստահել Փաշինյանին, և սա անհիմն լավատեսություն չէ. Գիսանե Պալյան

2
0

«Կարծում եմ՝ մեր երկրում ամեն բան իր հունով ու ճիշտ ճանապարհով ընթանում է, իշխանությունը արդար է գործում: Սա անհիմն լավատեսություն չէ: Ես ինչպես վստահում էի Փաշինյանին նրան ընտրելու օրը, այյդպես վստահում եմ այսօր»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, երաժիշտ Գիսանե Պալյանը:

Հակադարձելով այն պնդումներին, թե Փաշինյանը նախկին ռեժիմից ժառանգված անօրինությունները կտրուկ կերպով չի պատժում, Գիսանեն նկատեց. «Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ պարբերաբար հանդես է գալիս օլիգարխներին կտրուկ կերպով պատժելու կոչերով: Գուցե նրա ասածի մեջ առկա է ճշմարտության հատիկ, բայց եկեք տեսնենք, թե որտեղ է հիմա Սահակաշվիլին՝ նման քաղաքականություն վարելուց հետո: Իմ տպավորությամբ՝ նույնը հիմա փորձում է իրականացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, բայց մենք չգիտենք, թե վաղը Ուկրաինայում նման պայմանների պարագայում ինչ կլինի,: Ուստի ես կողմ եմ Փաշինյանի զգուշավոր քաղաքականությանը: Իհարկե, պետք է մեղավորները պատժվեն, պետք է բյուջեն լցվի, բայց ամեն բան ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով է հարկավոր անել»:

Օրերս Նիկոլ Փաշինյանը, դիմելով ուժային կառույցների ղեկավարներին, հրահանգեց հետեւողական աշխատանք իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր բռնության եւ ատելության քարոզ են անում, խախտում են հասարակական կարգը: Մենք հետաքրքրվեցինք՝ Գիսանեն ինչպես է վերաբերվում «սեւազգեստներին տեղորոշելու, սեւ շորերի հարցը լուծելոը եւ ծաղկավոր բաբչկա կապելու» վերաբերյալ Փաշինյանի հրահանգին. «Եկեք հասկանանք մի բան՝ Փաշինյանի արարքների վերաբերյալ այսօր կա երեք տիպի մարդկանց արձագանք՝ նրանց, ովքեր անվերապահորեն վստահում են վարչապետին, նրանց, ովքեր նախորդ իշխանության կողմնակիցներն են, եւ հեղափոխության հետեւանքով շատ բան կորցրին, ուստի ինչ էր արվի, կամ ասվի՝ դժգոհ են, եւ նրանց, ովքեր առողջ, սթափ, կառուցողական քննադատության են ենթարկում իշխանություններին:

Առավել մանրամասն՝ այստեղ