Գլխավոր Լուրեր Շատ եմ հարգում Մոուրինյուին. Լուկակու

Շատ եմ հարգում Մոուրինյուին. Լուկակու

3
0

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է «կարմիր սատանաների» նախկին և ներկայիս մարզիչների՝ Ժոզե Մոուրինյուի և Ուլե-Գունար Սուլշերի մասին:

«Ես չեմ պատրաստվում համեմատել երկու մարզիչներին: Կարծում եմ՝ Մոուրինյուն շատ բան է արել ակումբի համար: Նա շատ տիտղոսներ է նվաճել, ինչի համար շատ եմ հարգում նրան:

Բացի այդ, հենց նա է եղել այն մարզիչը, որի օրոք ես տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչ վերաբերվում է Սուլշերին՝ նա իր ուղին այս ակումբից է սկսել: Հույս ունեմ՝ մեզ համար ամեն ինչ հաջող կընթանա, մրցաշրջանը կավարտենք առաջին քառյակում և տիտղոս կնվաճենք»,- Լուկակուի խոսքը մեջբերել է Eleven Sports-ը: