Գլխավոր Լուրեր Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց դա այդպես...

Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց դա այդպես չէ

1
0

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը զրուցել է Wnews.am-ի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

Վերջին մեկ տարում մեծ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի կյանքում, ինչպե՞ս են այդ փոփոխությունները ազդել ձեր կյանքի, առօրյայի վրա:

Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես նախկինի նման շարունակում եմ իմ կյանքով ապրել, խնդիրները հեշտությամբ կարգավորել, բայց իրականում դա այդպես չէ: Այս տարին ինձ համար շատ դժվար էր: Մենք քաղաքական պատճառներով դժվարություններ էլի ենք ունեցել, բայց վերջին մեկ տարում մի իրավիճակ ստեղծվեց, որին ես դեռ պատրաստ չէի: Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել եմ, այն է, որ ընդունել եմ դժվարությունները ու այն փաստը, որ այսուհետ հայտնվելու եմ տարբեր խոսակցությունների կենտրոնում: Ընդունել եմ և փորձել եմ հարմարավել այդ փաստի հետ, հասկացել եմ, որ չեմ կարող ամեն ինչ վերահսկել: Եթե խոսենք տեխնիկական ու առօրյա դժվարությունների մասին դա նոր միջավայրում բնակվելն է, առօրյա կյանքում տիրում է պետական մթնոլորտը՝ օրենքներ, կաննոներ, կարգ: Առօրյա փոփոխություններից 7 օր 24 ժամ անվտանգություն ունենալն է, սա մի բան է, որին հարմարավելը ամենահեշտը չէ:

Այսինքն այդ օրենքները խանգարո՞ւմ են ձեզ:

Դրանք ավելի շատ չգրված օրենքներ են: Ես անում եմ բաներ, որոնք նախկինում չեն արել և դա զարմանալի է թվում շատերին: Թե ինչ կարելի է հագնել, ինչ չի կարելի, փողոցում ինչպես քայլել, ինչ անել, որ մարդիկ սխալ չհասկանան քեզ: Հատկապես աղջիկների դեպքում շատ են ճնշումները, սահմանափակումները, խոսքը բարոյական նորմերի մասին չէ, այլ երբ ասում են «դու աղջիկ ես, կարծիքդ թուլացրու, ուժեղ էր», «դու աղջիկ ես, ավելի հանդարտ եղիր»: Այս ամենը ես զգացել եմ նաև նախկինում , իմ հասակակից բոլոր աղջիկների շրջանում: Հասարակության ճնշումը սահմանափակում է աղջիկների միտքը ու թույլ չի տալիս ստեղծագործել, ինքնադրսևորվել, սա է պատճառը, որ մեզ մոտ աղջիկներն ավելի բարձր դիրք են զբաղեցնում գործազրկության և այլ ցուցանիշներում: Այս բոլոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել և այն իրավիճակը, որ կա իմ առօրյայում բավական ծավալուն է, և զգոն չլինելու դեպքում, կարող է խանգարել, որ դու գնաս այն ուղով, որով ի սկզբանե ուզում էիր անցնել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում