Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Շատ մարզային դատարաններում կալանավորի համար խցեր չկան․ ՄԻՊ (տեսանյութ)

    Շատ մարզային դատարաններում կալանավորի համար խցեր չկան․ ՄԻՊ (տեսանյութ)

    Հուլիս 17, 2019 13:16 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, այսօր ներկայացնելով փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը, խոսել է նաև ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին։

    Նա նշեց, որ այդ հարցը, ինչպես նաեւ կանխման, բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը իր անմիջական ուշադրության ներքո են:

    «Պետք է ասեմ, որ մեր երկրում մինչ այս պահը, ինչը մենք անընդհատ առաջարկում ենք,  գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր կամ համապարփակ մեխանիզմ: Գրեթե ամեն ինչ հիմնված է դեպքերի վրա: Դեպքը տեղի ունեցավ, քննությունը տարվում է և վերջ»,- ասաց Արման Թաթոյանը։

    Նրա խոսքով՝ չի իրականացվում արդյունքների ամփոփում, որպեսզի նաև համալիր միջոցներ ձեռնարկվեն, վերհանվեն պատճառները, նպաստող պայմանները՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ:


    Նման թեմաներ

    scroll to top