Գլխավոր Լուրեր Շատ տխուր տպավորություն ստացա ձեր զեկույցից․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Յոլյանին

Շատ տխուր տպավորություն ստացա ձեր զեկույցից․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Յոլյանին

6
0

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան հաղորդման քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, դիմելով ՀՊ նախագահ Լոևն Յոլյանին, ասաց. «Շատ տխուր տպավորություն ստացա ձեր զեկույցից՝ մասնավորապես, երբ անդրադարձաք ԵԱՏՄ շրջանակնելում ձեր ունեցած դժվարություններին: Մի տեսակ անպաշտպանություն զգացի։ Արդյո՞ք բավարար եք օգտագործել ձեր ունեցած հարթակները»:

«Շնորհակալ եմ, որ ինձ համար էդքան ցավում եք»,- արձագանքեց Յոլյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում գործում է բարձրագույն վերահսկիչ մարմիննների համատեղ պլան, որն ուսումնասրում է մաքստուրքերի մասով հաշիվները և խնդիրը բարձրացվել է բոլոր պալատների աշխատանքների մակադակով։

Յոլյանը շեշտեց, որ խնդիրներ առաջանում են հիմնականում ղազախների հետ, որովհետև նրանք պնդում են, որ ընդերքի դաշտում ներմուծված հաշվների գումարները բաշխման ենթակա չեն։ Հիմա կողմերը փորձում են հասնել նրան, որ Ղազախստանը ընդունի, որ պետք է այդ գումարները բաշխվեն։ Հայկական կողմը ևս փորձում է հարցը լուծել։ Նա նշեց, որ հարցն ավելի շատ քաղաքական է և ՌԴ-ն ևս շահագրգռված է լուծում գտնել։