Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » ժամանց » Շատրվաններ՝ Հայր Աստծով մինչև զուգարանակոնքեր ու հրաբուխ…

    Շատրվաններ՝ Հայր Աստծով մինչև զուգարանակոնքեր ու հրաբուխ…

    Հուլիս 16, 2019 13:30 ժամանց, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Մեզնից շատերը, եթե անգամ չեն տեսել, ապա գոնե ֆիլմերից ու բացիկներից հաստատ գիտեն Հռոմի Տրեվիի շատրվանի  մասին: Իհարկե, Տրեվին, ինչպես նաև աշխարհահռչակ մյուս շատրվանները, արվեստի իսկական գործ են, որոնց արժի ծանոթանալ:

    Water Boat («նավակ», «նավ») շատրվանը գտնվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքի  Մալվարոսի լողափում: 19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-2-600x453
    Ժամացույց-շատրվանը գտնվում է Ճապոնիայի Օսակա երկաթուղային կայարանում: Կառույցը  ցույց է տալիս ժամը, ծաղկային նախշեր և ջրի գահավիժող պատը:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-5.
    «Քարիբդա» շատրվան-հորձանուտը ստեղծել  է քանդակագործ Ուիլյամ Փայը 2000-ին՝ Հյուսիսային Անգլիայի լյուքս դասի  Seaham Hotel and Spa հյուրանոց-սփայի համար: Քարիբդան Հոմերոսի «Ոդիսական» պոեմից սիրենայի անունն է, որին  դիպչում է Զևսի կայծակը և  վերածում ջրապտույտի՝ ի պատիժ Հերկուլեսից հոտը գողանալու:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-6-600x354
     Metalmorphosis  շատրվան-քանդակը չեխ քանդակագործ Դավիթ Չեռնիի աշխատանքն է՝ 7,6 մ բարձրությամբ և 4 տոննա քաշով: Կազմված  է 2 տասնյակ պողպատե թիթեղներից, որոնք միմյանցից անկախ պտտվում են:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-8-600x418
    24-մետրանոց շատրվանը բացվել  է 2009-ին Դուբայի  առևտրի կենտրոնում:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-7-600x399
    Ստոկհոլմում «Մեր Հայր Աստված՝ ծիածանի վրա» շատրվանը նախագծել է շվեդ քանդակագործ Կարլ Միլլեսը:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-12-600x805 (1)
    Մոնժուիկա մոգական շատրվան Բարսելոնայում: Կառուցվել  է Կարլոս Բուիգասի նախագծով 1929-ին Համաշխարհային ցուցահանդեսում:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-17-600x377 (1)
    Հրաբուխ-շատրվան Աբու Դաբիում (ԱՄԷ)
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-18-600x790
    Կառուցվել  է  1980-ական թվականներին, սակայն 2004-ին քանդվել է: Մինչ  օրս  մտնում է  աշխարհի  ամենագեղեցիկ շատրվանների ցուցակի  մեջ՝ Տրեվիի շատրվանի հետ մեկտեղ:
    Զուգարանակոնք-շատրվան
    Չինաստանի Ֆոշան քաղաքում: Թերևս ամենատարօրինակներից մեկը: Կառուցված է 10 հազար զուգարանակոնքերից, լվացարաններից, միզարաններից՝ կախված 5 մ բարձրությամբ և 100 մ լայնությամբ պատից: Ի դեպ, բոլոր զուգարանկոնքերում և միզարաններում աշխատում է դատարկումը:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-3
    Գահ-շատրվան
    Չիկագոյի Միլենիում զբոսայգում տեխնիկայի ինտերակտիվ հրաշք: Ապակե աշտարակներ, որոնք բաժանված են սև գրանիտից 70-մետրանոց արտացոլող լողավազանով, երեք կողմից առկայծում են գունավոր լուսադիոդներով: Իսկ չորրորդ նիստը իրենից ներկայացնում է  հսկայական լուսադիոդային էկրան, որը «հեռարձակում» է քաղաքացիների  դեմքերը:
    19-voshititelnyh-fontanov-kotoryh-vy-eshhe-ne-videli-4 (1)

    Նման թեմաներ

    scroll to top