Գլխավոր Լուրեր Բաքվի ջարդերի ժամանակ Կասպարովների հետևից ուղարկվել էր հատուկ օդանավ

Բաքվի ջարդերի ժամանակ Կասպարովների հետևից ուղարկվել էր հատուկ օդանավ

7
0

Ավետարանում Քրիստոս իր առաքյալներին, որոնք հետաքրքրվում էին, թե ինչպես տարբերեն բարի պտուղը չարից, ասում է՝ «Ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս: Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ տալ»:  Ամեն ինչ իդեալական պարզ է, միաժամանակ՝ վախեցնելու աստիճան ճշգրիտ:  Հայ «մոր» կերպարը զուգորդվում է Պարույր Սևակի լացելու աստիճան հուզիչ «մոր ձեռքերի» կամ իր մոր հետ Արշիլ Գորկու նկարի հետ, որում այդ «մոր ձեռքերը» հատուկ չեն ավարտվում, և մինչ օրս վեճեր են գնում, թե ինչ  է դա խորհրդանշում:

Իսկ ինչ է տեղի  ունենում հայ կանանց հետ, երբ նրանք դուրս են գալիս իրենց իրենց մշակույթի սահմաններից, փոխում ազգանունը, ընտանիք կազմում այլ երկրում: Ի՞նչ հետք է թողնում «հայ մայրը» աշխարհի քաղաքացու վրա: Հայ մայրը, որը կարող է համառորեն պահպանել մեր մշակույթի ավանդական արժեքները, կարող է փոխել ազգանունը, փոխել հավատքը, խոսել և մտածել  մեկ այլ լեզվով՝ «Նրանց պտղից ճանաչեք նրանց»՝ ասում է Փրկիչը: Մնում է ուսումնասիրել «պտուղները»: 

Աշխարհի շախմատի  չեմպիոն Գարրի Կասպարովը ծնվել է ինտերնացիոնալ Բաքու քաղաքում: Նրա հայրը  մասնագիտությամբ ինժեներ էներգետիկ էր, մայրը՝ Կլարա (Աիդա) Շահենովնա Կասպարովան՝ ինժեներ՝ ավտոմատիկայի և տելեմեխանիկայի գծով  մասնագետ: Ամուսինները հաճախ երեկոները զբաղվում էին շախմատային խնդիրներ լուծելով: Եվ ահա մի անգամ, երբ նրանք գլուխ էին կոտրում հերթական հարցի  վրա, պատասխանն անսպասելիորեն հուշեց 5-ամյա Գարրին:

Ակնհայտորեն հայկական և  հրեական արյան զուգակցումը ծնունդ էր տվել բավական լուրջ կոմբինացիայի՝ շախմատային և  կենսական: Իր  գրեթե ողջ  մանկությունն  ու պատանեկությունն անցկացնելով մի քաղաքում, որտեղ հիմնական բնակչությունը կազմում էին հայերը, հրեաներն ու ռուսները, ապագա չեմպիոնը չէր կարող մտքով անցկացնել, որ ինքը կլքի իր ծննդավայրը: 1990-ին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, Մոսկվայում ստեղծվել  էր Կասպարովի փրկության հատուկ շտաբ:

Ինչպես հետագայում պատմել էին  այդ սարսափելի ձմռանը հրաշքով փրկված փախստականները, Կասպարովների հետևից ուղարկվել էր հատուկ օդանավ: Եվ այնտեղ տեղավորելով իր ընտանիքը, հարազատներին  ու բարեկամներին՝ շախմատի  արքան անձամբ իջել էր սպասասրահ և մնացած ազատ տեղերի համար հրավիրել այնքան կարիքավոր փախստականների, որքան օդանավում կտեղավորվեին: