Երկուշաբթի , 18 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    17°
    Home » Լուրեր » Շախմատի Հայաստանի առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին

    Շախմատի Հայաստանի առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին

    Շախմատի Հայաստանի առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին
    Հունվար 8, 2018 14:07 Լուրեր, Սպորտ A+ / A-

    2018 թվականի հունվարի 11-23-ը Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

    Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

    Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին:

    Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին:

    Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

    Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը:

    Նման թեմաներ

    scroll to top