Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը

    Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը

    Մարտ 20, 2017 12:27 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    1200px-Fidelogo

    Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց Հայաստանի հավաքականների մասնակցության:

    Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրեց, որ թե տղամարդիկ, թե կանայք այդ իրավունքը չեն նվաճել.

    «Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ: Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», – ասաց Աշոտ Վարդապետյանը:

    Նման թեմաներ

    scroll to top