Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Լուրեր » Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով

    Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով

    Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով
    Հունվար 11, 2018 11:07 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

    Տղամարդկանց պայքարին կմասնակցի 11, կանանց պայքարին՝ 10 շախմատիստ:

    Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ-ին տեղեկացրել է, որ այս տարվա առաջնությունները կազմակերպչական առումով տարբերվում են նախորդներից.

    «Հայաստանի շախմատի ֆեդերացիան նոր որոշումներ է ընդունել՝ կապված ազգային հավաքականների կազմի ձևավորման հետ: Նախկինում տղամարդկանց և կանանց հավաքականներում մեկական թափուր տեղ կար, որը զբաղեցնում էին հանրապետության տվյալ տարվա չեմպիոնները:

    Այս կարգը պահպանվում է տղամարդկանց ընտրանու երեք անդամների համար: Հայաստանի չեմպիոնը մտնում է հավաքական, սակայն ավելացել է ևս մի թափուր տեղ, որը ֆեդերացիայի որոշմամբ զբաղեցնելու է մրցաշրջանի առաջին մի քանի ամիսներին տարբեր մրցաշարերում առավել հաջող հանդես եկող շախմատիստը:

    Կանանց համար փոփոխությունները մի փոքր ավելի էական են, թեև սկզբունքը նույնն է: Այստեղ հավաքականում մնացել է երկու ամրագրված տեղ միայն մեր առաջատարներ Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի համար: Հայաստանի այս առաջնությանը պիտի մասնակցեն նաև Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը, որոնք վերջին տարիներին մշտապես տեղ են ունեցել կանանց ազգային հավաքականում:

    Նրանք մյուսների հետ պետք է պայքարեն ընտրանիում տեղ զբաղեցնելու համար: Այս հանգամանքը կանանց առաջնությունում միջազգային կարգի վարպետի նորմա սահմանելու հնարավորություն է ընձեռել», – ասել է Աշոտ Վարդապետյանը, որը 13-րդ անգամ է որպես գլխավոր մրցավար սպասարկելու Հայաստանի առաջնությունները:

    Հայաստանի առաջնությունների մասնակիցներ:

    Տղամարդիկ. Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Կարեն Գրիգորյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան:

    Կանայք. Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Սոնա Ասատրյան, Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան, Նարե Առաքելյան:

    Նման թեմաներ

    scroll to top