Գլխավոր Լուրեր Շախմատի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Շախմատի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

2
0

Շախմատի Հայաստանի կանանց ընտրանին մարտի 4-15-ը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր մեր թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ:

Կանանց պայքարում հանդես կգան Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի և Հնդկաստանի թիմերը:

Իսկ  Հայաստանի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված ցանկում նշված է որպես երկրորդ պահեստային թիմ: