Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Շենգավիթում բանկոմատներ են վնասվել (լուսանկարներ)

    Շենգավիթում բանկոմատներ են վնասվել (լուսանկարներ)

    Շենգավիթում բանկոմատներ են վնասվել (լուսանկարներ)
    Փետրվար 1, 2018 23:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրաված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաև նրանց տեղաշարժը: Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են 41-ամյա Արթուր Խուդինյանն ու 42-ամյա Յարոսլավ Ռոժկովը, որոնք բերման են ենթարկվել բաժին: Ռոժկովի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի կրիչներ, երկու զույգ ձեռնոց, բժշկական դիմակներ, արցունքաբեր գազ, հեռադիտակ, նաև 25 սանտիմետրից ավելի երկարությամբ ծալովի դանակ: Էլեկտրազոդիչ սարքը, որով վնասվել են բանկոմատները, նույնպես Ռոժկովինն է: Այն հայտնաբերվել է դեպքի վայրերից մեկի զննությամբ:
    Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմին:
    Քրեական գործ է հարուցվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով:
    Յարոսլավ Ռոժկովն ու Արթուր Խուդինյանը ձերբակալվել են:
    Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք առաջիկա «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի ընթացքում:

    Նման թեմաներ

    scroll to top